Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Տղամարդիկ և գույները

Տղամարդիկ և գույները

Ո՞ր գույներն են տղամարդկանց համար սեքսուալ, և ո՞ր գույները` ոչ: Արդյո՞ք այն դեղին բլուզը, որ մենք սիրով հագնում գնում ենք ժամադրության, չի հոգնեցնում նրան կամ նույնիսկ ագրեսիա առաջացնում՞։ Ու ինչը ոչ պակաս հետաքրքիր է. ինչո՞վ են առաջնորդվում տղաները հենց իրենց հագուստի գույներն ընտրելիս...

 

Ըստ Լուսինե Խուրշուդյանի

 

Մեր հերթական հարցումը տղաների մասնակցությամբ կրկին առանց բացահայտումների չմնաց... Իհարկե, բնական է, որ ամենատարբեր պատասխաններն էի ստանալու, բայց, որ տղաներն այդքան խորանում են գույների ընտրության մեջ ու նույնիսկ դրանց միջոցով որոշակի եզրակացություններ են անում, ինձ փոքր-ինչ զարմացրեց...

 

Վառ գույներ: Շատ քիչ տղաների են գրավում վառ գույները: Գրեթե բոլորն ուղղակի հոգնում են դեղին, կանաչ, կարմիր, նարնջագույն ու հատկապես վարդագույն գույների վառ տարբերակներից, որոնք իրենք հազիվ թե կրեին, սակայն աղջիկների հագին երբեմն տեսնելն այնուամենայնիվ հետաքրքիր է:

 

Ես, օրինակ, սիրում եմ վառ գույներ կրել, բայց միայն ամռանը, երբ արևային ու տաք եղանակ է: Սիրում եմ նաև, երբ աղջիկներն են վառ գույներ կրում, սակայն այն, որ հաճախ նրանք կորցնում են գույների քանակի զգացումը, ճիշտն ասած, վանում է: Այն տպավորությունն է, կարծես ուզեն նմանակել որևէ պատանեկան սերիալի խենթ հերոսի, բայց մոռանում են, որ դա պետք է համապատասխանի նաև հենց իրենց բնույթին:

 

Ջանիկ, 25 տ.

 

Նուրբ գույներ: Ավելի շատ տղաներ գերադասում են մեզ տեսնել գույների ավելի բաց ու նուրբ երանգների մեջ: Կաթնային, փիրուզագույն, մանուշակագույն, դեղինի ավելի դեղձային երանգները: Իրենք էլ հաճույքով հագնում են երկնագույն, բաց դեղին, կաթնագույն վերնաշապիկներ:

 

Ինձ գրավում են գույների թեթև երանգները: Չնայած այսօր աղջիկները մեծ մասամբ գերադասում են ավելի մուգ գույներ կամ ընդհանրապես սևը, մտածելով, թե դա կթաքցնի իրենց կազմվածքի թերությունները, սակայն ասեմ, որ մենք նույնիսկ սևի տակ թաքցրած թերություններն ենք տեսնում, աղջիկնե´ր, այնպես որ իզուր ձեզ մի սևավորեք: Ինքս էլ հաճույքով հագնում եմ նուրբ գույներով հագուստ ու դրանք շատ «ազնիվ» եմ համարում:

 

Գարիկ, 28 տ.

 

Մուգ գույներ: Գերակշռեցին ավելի մուգ գույների նախընրողները: Սա հիմնականում պատճառաբանվեց նրանով, որ մուգն ավելի հարմար է, ընտրելուց ավելի հեշտ է ու ընդհանրապես իրենց հարմարավետ չեն զգում աչքի ընկնող գույնի զգեստով դուրս գալուց: Ամենաշատը նշվող գույներն են՝ մուգ կապույտը, կանաչը, մոխրագույնը, սևը: Բայց աղջիկներին ոչ ոք չուզեց միշտ այդ գույների մեջ տեսնել:

 

Ինքս միշտ ընտրում եմ մուգ գույներ, հատկապես, եթե մենակ եմ գնացել գնումների, բայց եթե ընկերուհիս կամ քույրս ինձ հետ են լինում ու ստիպում են որևէ ավելի համարձակ բան փորձել, չեմ հրաժարվում, կարելի է մեկից էլ ունենալ, մյուսից էլ:

 

Տարոն, 23 տ.

 

Ի դեպ Ամենասեքսուալը: Իհարկե, կզարմանայի, եթե սեքսուալ գույների մեջ չլինեին սևն ու կարմիրը... Բայց դրանց գումարվեց նաև էլեկտրիկ կապույտն ու վառ մանուշակագույնը:

 

Ինձ համար թե' սևը, թե' կարմիրը միշտ եղել են սեքս խորհրդանշող գույներ: Խոստովանեմ՝ ինքս էլ կարմիր անդրավարտիք ունեմ, ու այն իմ ամենասիրելին է, երբ հագնում եմ այն, ինձ ներքուստ շատ սեքսուալ եմ համարում :

Սկզբնաղբյուր. www.cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ